Նախագծեր

Bari_Kar_jpg_FB

Բարի կար

‹‹Բարի կար›› նախագծի գաղափարն առաջ քաշվեց 2020 թվականից՝ Արցախյան 44 օրյա պատերազմից հետո, երբ հազարավոր արցախցի ընտանիքներ հարկադրաբար տեղահանվեցին իրենց բնակավայրերից՝ մնալով անտուն և առանց աշխատանքի: Այդ նպատակով ‹‹Բարի մամա›› կազմակերպությունը որոշեց ‹‹Բարի տնակ››-ի մի անկյունը դարձնել կարի փոքրիկ արտադրամաս, որտեղ կարելու հմտություններ են սովորում  արցախցի կանայք, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց ամուսիններին և…

bari camp

Բարիքեմփ

‹‹Բարիքեմփն›› իրենից ներկայացնում է  սոցիալական մի նախաձեռնություն, որն ուղղված է մանկատներում  և այլ հատուկ հաստատություններում ապրող սաներին, սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին, ինչպես նաև անապահով ընտանիքներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաներին  իրենց առօրյա կյանքից կտրելու, նրանց դեմքերին  ժպիտներ նկարելու և ունեցած  գորշ օրերը լույսով փոխարինելու բարի մղումների իրականացմանը: 2015 թվականից սկսած ամեն տարի ամռանը ‹‹Բարի մաման›› իր…

bari tnak

Բարի տնակ

2017 թվականին բարի անհատների և կազմակերպությունների հանգանակությունների շնորհիվ մենք կառուցեցինք ‹‹Բարի մամա››-յի ներառական կենտրոնը՝ մեր երազանքների ‹‹Բարի տնակը››։ Այն կազմված է երկու շինություններից․ առաջինը գործում է որպես թերապիաների կենտրոն և ապաստարան մայրերի համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին կամ հանձնել նրանց մանկատուն, իսկ երկրորդ  շինությունը նախատեսված է մանկատներում և այլ հատուկ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող…