Բարի Տնակում կայացավ թվով 4֊րդ ֆոկուս-խմբային քննարկումը մանկալքության թեմայով
Սեպտեմբերի 12-ին «Բարի տնակ» ներառական կենտրոնում կայացավ թվով 4-րդ ֆոկուս֊խմբային քննարկումը ծննդատան և հիվանդանոցների բուժանձնակազմերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների մասնակցությամբ։
Քննարկումները թույլ են տալիս հասկանալ մանկալքության թեմայով առկա բացերը, ինչպես նաև գնահատել իրավիճակը և ձեռնարկել հետագա քայլերը՝ դրանք շտկելու ուղղությամբ։
Այս ամենը հնարավոր է դարձել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության նախարարության և «Բարի մամա» ՀԿ կողմից կնքված հուշագրի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամության պատճառով մանկալքության կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկության բարձրացում և կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։