Մեր մասին
«Բարի մաման» հայ մայրիկների ջանքերով ստեղծված կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է աջակցել հաշմանդամության պատճառով լքված և մանկատներում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մեր անդամների թիվն օրեցօր աճում է՝ այս պահին կազմելով մոտ 8000:
Ամենակարևորը, որ մենք միշտ նշում ենք. մենք երբեք չենք օգնում հենց մանկատներին, քանի որ դրանցից շատերը կորցրել են բարերարների վստահությունը: Մենք կազմակերպում ենք բոլոր միջոցառումներն ու ծրագրերը մեր թիմի ջանքերով, հաշվետու լինում յուրաքանչյուր դրամի համար: Կարևորում ենք երեխաներին ջերմություն և սեր նվիրելու հարցը նյութականից առավել:
Սակայն մեր գլխավոր նպատակը ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ ՊԱՐԳԵՎԵԼՆ Է: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մի շարք հիվանդանոցների հետ, և հենց նկատվում է երեխայից հրաժարվելու վտանգը, մեր կամավորների թիմն անմիջապես անցնում է գործի՝ ցուցաբերելով հոգեբանական և որոշ դեպքերում նյութական աջակցություն ընտանիքներին: