Բարի տնակ
2017 թվականին բարի անհատների և կազմակերպությունների հանգանակությունների շնորհիվ մենք կառուցեցինք ‹‹Բարի մամա››-յի ներառական կենտրոնը՝ մեր երազանքների ‹‹Բարի տնակը››։
Այն կազմված է երկու շինություններից․ առաջինը գործում է որպես թերապիաների կենտրոն և ապաստարան մայրերի համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին կամ հանձնել նրանց մանկատուն, իսկ երկրորդ շինությունը նախատեսված է մանկատներում և այլ հատուկ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող չափահաս սաների համար, ովքեր ապրելու և աշխատելու են այստեղ:
Քանի որ Կենտրոնի գլխավոր նպատակը մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցելն է, այդ իսկ պատճառով հանգանակություններից ստացված ողջ հասույթն ուղղվում է «Բարի մամա»-յի բարի նպատակների իրականացմանը:
«Բարի տնակ»-ում հնարավոր է կազմակերպել նաև տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում սնունդն ու սպասարկումն իրականացնում են այստեղ բնակվող մայրերը: Իսկ ողջ հասույթն ուղղվում է մեր բնակիչների կարիքներին: