Հետ կգաս, որ մենք Էրիկ ունենանք. Մարինա Ադուլյան․ «Սպասում»
«Բարի տնակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարինա Ադուլյանն ասում է, որ պատերազմի ողջ ընթացքում սուրճ չի խմել, որովհետև առանց Տիգրանի ի՞նչ սուրճ։
«Բարի տնակ»-ում գործ էին անում, երբ Տիգրանը ժպիտը դեմքին ներս մտավ ու ասաց, որ գնում է պատերազմ: Աշխարհը փուլ եկավ Մարինայի գլխին, բայց պարզ ճակատով ճանապարհեց ամուսնուն՝ խնդրելով, որ անպայման հետ գա, որ Էրիկ ունենան (երկու աղջիկներ ունեցող ամուսինները վաղուց էին երազում տղա ունենալ ու անունը Էրիկ դնել):
Սպասման ծանր ու դժվար օրեր, որոնք մեկ լցվում էին Տիգրանի զանգով, մեկ՝ լռությամբ: Մարինայի ամուսինը առողջական խնդիրներ ունի, որի մասին տեղյակ չէր պահել զինվորների հավաքագրման կայանում, բայց կինն օր օրի զգում էր, որ ամուսնու վիճակը վատանում է:
Տիգրանը պատերազմում մնաց գրեթե մեկ ամիս ու նրան Երևան բերեցին ծանր վիճակում, բայց ամեն բան լավ ավարտվեց: Մարինան հիշում է, որ առավոտյան, երբ երեխաներն արթնացան, աղջիկը՝ Աննան, մյուս քրոջն ասաց՝ Եվա, պապայի անկողնում ինչ-որ մեկը քնած է, արի գնանք, ստուգենք։
Աղբյուրը՝ https://hy.armradio.am/2021/04/13/%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%af%d5%a3%d5%a1%d5%bd-%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a7%d6%80%d5%ab%d5%af-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1/?fbclid=IwAR1IdU3W3i_-YSqpIH6fEmn6OgqP8PUdVqco2limX20-Zm1FFhQ5Fb9EaRU