Բարի կար

‹‹Բարի կար›› նախագծի գաղափարն առաջ քաշվեց 2020 թվականից՝ Արցախյան 44 օրյա պատերազմից հետո, երբ հազարավոր արցախցի ընտանիքներ հարկադրաբար տեղահանվեցին իրենց բնակավայրերից՝ մնալով անտուն և առանց աշխատանքի:

Այդ նպատակով ‹‹Բարի մամա›› կազմակերպությունը որոշեց ‹‹Բարի տնակ››-ի մի անկյունը դարձնել կարի փոքրիկ արտադրամաս, որտեղ կարելու հմտություններ են սովորում  արցախցի կանայք, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց ամուսիններին և ընտանիքի կարիքները հոգալու ողջ ծանրությունը մնացել է նրանց վրա: Սա համատեղ ծրագիրը է, որը կյանքի կոչվեց ‹‹Բարի մամայի›› հանգանակությունների և ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության ջանքերի շնորհիվ: Արդյունքում ձեռք բերվեցին արտադրամասի համար ողջ գույքն ու անհրաժեշտ մյուս պարագաները, ընտրվեցին շահառուները և սկսեցին կազմակերպվել կարի դասընթացները: Դասընթացն հաջողությամբ ավարտելուց հետո նրանց աշխատելու հնարավորություն է տրվում հենց մեր ‹‹Բարի կար››-ում:

Բացի արցախցի կանանցից, ծրագրի մեջ ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը, ովքեր, ելնելով իրենց երեխաների առողջական խնդիրներից, սոցիալական պայմաններից, չէին կարողանում տանից դուրս գալ և աշխատել: ‹‹Բարի մամա››-ն օգնում է նրանց  ձեռք բերել կարելու հմտություններ, որը հնարավորություն կտա նրանց  աշխատել տանից ՝ միաժամանակ հոգալով երեխայի խնամքի հարցերը:

Այժմ ‹‹Բարի կար›› նախագիծր հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները, և այն նպատակ ունի ընդլայնել ու տարածել իր գործունեությունը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, որտեղ կան մեծ թվով Արցախից տեղահանված ընտանիքներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, գործազրկության բարձր աճ և տնտեսական այլ խնդիրներ:

‹‹Բարի կար››-ի գլխավոր նպատակն է նաև զարկ տալ հայկական ապրանքների արտադրությանը՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը և հայկական շուկայի տարածմանը նրա սահմաններից դուրս:

Share your thoughts