Ինչպես օգնել

‹‹Բարի մամա›› կազմակերպությունը տարիներ շարունակ գործել է բազմաթիվ բարի կամքի տեր մարդկանց, անհատ ձեռներեցների, նվիրատվությունների և դոնոր կառույցների աջակցության շնորհիվ:

Աջակցությունը կարող է իրականացվել երեք ճանապարհով՝

կամավորություն անելով, նյութական աջակցություն տրամադրելով և հանգանակություն կատարելով:

Յուրաքանչյուր փոքրիկ ներդրում շատ կարևոր է մեր ծրագրերի իրականացման և կազմակերպության գործունեության շարունակականության համար:

Եկեք համատեղ ջանքերով օգնենք մեր բարի գործերին կյանքի կոչվել, որպեսզի դառնանք ավելի ուժեղ, ավելի վստահ և ավելի համարձակ մեր նախաձեռնություններում: