Ի՞նչ է Դաունի համախտանիշը

Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի գիտնական Ջոն Լենգդոն Դաունը 1866 թվականին, իսկ դրա քրոմոսոմային ծագումը հիմնավորվել է 1959 թվականին։

Վիճակագրության համաձայն՝ 700-800 նորածիններից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Տարբեր երկրներում, կլիմայական գոտիներում, սոցիալական շերտերում այդ հարաբերակցությունը նույնն է։ Այն կախված չէ ծնողների կենսակերպից, նրանց առողջությունիցմ վնասակար սովորություններից, սննդից, բարեկեցությունից, կրթությունից, մաշկի գույնից կամ ազգությունց։ Մոր տարիքի հետ մեկտեղ (35 տարեկան և ավելի) աճում է Դաունի համախտանիշով երեխա ծնվելու ռիսկը։ Տղաներն ու աղջիկները նույն հաճախականությամբ են ծնվում, ընդ որում՝ ծնողները քրոմոսոմների բնականոն հավաքակազմ ունեն։

Դաունի համախտանիշով աղջիկ երեխա

Երբեք հնարավոր չէ ստույգ կանխատեսել, թե երեխան ինչպիսին կլինի, երբ մեծանա։ Դա հավասարապես վերաբերում է յուրաքանչյուր նորածնի, այդ թվում նաև Դաունի համախտանիշով երեխային։ Կարևոր է հիշել, որ նման փոքրիկը, չնայած որոշակի առանձնահատկություններին, կսկսի զարգանալ, գղգղալ ու ծիծաղել, սողալ ու քայլել, ծնողների և այլ մարդկանց հետ շփվել, ուրախություն և թախիծ արտահայտել։ Նա կսովորի ուտել ու խմել, լվացվել ու զուգարան գնալ, հագնվել ու հանվել, օգնել տնային գործերում, պաշտպանել իրեն և հոգ տանել ուրիշների մասին, ընկերներ և հետաքրքրություններ ձեռք բերել։ Շատ կարևոր է, որ Դաունի համախտանիշով երեխաները միանգամայն ընդունակ են մանկապարտեզ, իսկ այնուհետև դպրոց հաճախել։ Հավելյալ քրոմոսոմի առկայությունը ձևավորում է մի շարք առանձնահատկություններ, որ հատուկ են Դաունի համախտանիշով մարդկանց մեծամասնությունը։

Աղբյուրը՝ Դաունի համախտանիշ, Ձեռնարկ ծնողների համար, Երևան 2018

«Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ

Share your thoughts