Մանկական բարի միջոցառումներ ՀՀ մարզերում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և «Բարի մամա» ՀԿ կողմից կնքված հուշագրի շրջանակներում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ հոկտեմբեր ամսին Հրազդանում, Արմավիրում, Ջրվեժում և Գյումրիում անցկացվեցին մանկական բարի միջոցառումներ։ «Բարի մամայի» թիմը Dzmeruk-ի և Мultiboom-ի հետ տվյալ քաղաքների երեխաների համար անցկացրեցին մանկական շոու, երեխաները գունազարդեցին Երևանի մեծ պոստերներ, տնակներ և զարդարեցին Բարության ու ընկերության ծառը։

Share your thoughts