Բարի տնակ

2017 թվականին բարի անհատների և կազմակերպությունների հանգանակությունների շնորհիվ մենք կառուցեցինք ‹‹Բարի մամա››-յի ներառական կենտրոնը՝ մեր երազանքների ‹‹Բարի տնակը››։

Այն կազմված է երկու շինություններից․ առաջինը գործում է որպես թերապիաների կենտրոն և ապաստարան մայրերի համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին կամ հանձնել նրանց մանկատուն, իսկ երկրորդ  շինությունը նախատեսված է մանկատներում և այլ հատուկ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող չափահաս սաների համար, ովքեր  ապրելու և աշխատելու են այստեղ:

Քանի որ Կենտրոնի գլխավոր նպատակը մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցելն է, այդ իսկ պատճառով հանգանակություններից ստացված ողջ հասույթն ուղղվում է «Բարի մամա»-յի բարի նպատակների իրականացմանը:

«Բարի տնակ»-ում  հնարավոր է կազմակերպել նաև տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում սնունդն ու սպասարկումն իրականացնում են այստեղ բնակվող մայրերը: Իսկ ողջ հասույթն ուղղվում է մեր բնակիչների կարիքներին:

Share your thoughts